Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Գորբաչով. «Աշխարհը նոր սառը պատերազմի եզրին է»

Գորբաչով. «Աշխարհը նոր սառը պատերազմի եզրին է»
09.11.2014 | 11:03

«Աշխարհը նոր սառը պատերազմի եզրին է, ոմանք նույնիսկ կարծում են, որ այն արդեն սկսվել է»,- հայտարարել է ԽՍՀՄ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը՝ Բեռլինում: Ելույթ ունենալով Բեռլինի պատի անկման 25-ամյակի արարողությանը, Գորբաչովը Արևմուտքին կոչ է արել չեղյալ հայտարարել ռուս պաշտոնական անձանց նկատմամբ սահմանված պատժամիջոցները, վերականգնել վստահությունը՝ վերսկսելով երկխոսությունը Կրեմլի հետ:

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ